Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը միտումնավոր խախտել է արարողակարգային պահանջները. Խեղաթյուրել անունը


Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը միտումնավոր խախտել է արարողակարգային պահանջները. Խեղաթյուրել անունը
Մարտ 12 17:15 2022

Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը միտումնավոր մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահանջները, այսպիսով, հավանաբար, ցույց է տվել իր անլուրջ վերաբերմունքը հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Նախ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացել է առանց փողկապի, ինչն արարողակարգային կոպիտ խախտում է պաշտոնական հանդիպումների դեպքում:

Իսկ արդեն դրանից հետո թուրքական հեռուստաընկերությունը միտումնավոր խեղաթյուրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունը և պաշտոնական հանդպմանը հաջորդած ճեպազրույցում թուրքական հեռուստաընկերությունը Արարատ Միրզոյանին ներկայացրել է "AraBat Mirzoyan":Նշենք, որ "bat" անգլերեն բառ է, որը հայերեն նշանակում է «չղջիկ»: