Իսրայելի վարչապետը Զելենսկիին խորհուրդ է տվել ընդունել Պուտինի պայմանները և հանձնվել


Իսրայելի վարչապետը Զելենսկիին խորհուրդ է տվել ընդունել Պուտինի պայմանները և հանձնվել
Մարտ 12 15:30 2022

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը և հանձնվել։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Բենեթը հեռախոսազրույց է նախաձեռնել Զելենսկու հետ և նրան խորհուրդ տվել կապիտուլյացիայի ենթարկվել: «Եթե ես ձեր տեղը լինեի, կմտածեի իմ ժողովրդի կյանքի մասին և կընդունեի այս առաջարկը»,- ​​ասել է վարչապետը։

Զելենսկու պատասխանը կարճ էր՝ «Ես լսեցի Ձեզ»։

Jerusalem Post-ի տվյալներով՝ Զելենսկիին ու նրա շրջապատին դուր չեն եկել Բենեթի խոսքերը։

«Բենեթը մեզ ասաց, որ հանձնվենք… Մենք դա չենք պատրաստվում անել: Մենք գիտենք, որ Պուտինի առաջարկը միայն սկիզբն է»։

Կարևոր է ընդգծել, որ Բենեթի առաջարկի մասին նմանատիպ տեղեկություն է հայտնել  նաև մեկ այլ աղբյուրը՝ Axios հարթակը։

Zham.am