ՌԴ-ն կհրապարակի Ուկրաինայում կենսաբանական զենքի մասին նոր փաստեր․ Ռյաբկով


ՌԴ-ն կհրապարակի Ուկրաինայում կենսաբանական զենքի մասին նոր փաստեր․ Ռյաբկով
Մարտ 12 15:12 2022

Ռուսաստանը մոտ ժամանակներս լրացուցիչ փաստեր կհրապարակի Ուկրաինայում կենսաբանական զենքի առկայության մասին։ Այդ մասին ռուսական առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռյաբկովը։

«Վերջին օրերի խոշորագույն թեման կենսաբանական զենքի ստեղծման ոլորտում ամերիկա-ուկրաինական համագործակցության գաղտնի պահվող փաստերն են, այդ ոլորտում հետազոտությունները, որոնք անմիջականորեն սպառնում են մեր երկրի ու նրա բնակչության անվտանգությանը»,-ասել է Ռյաբկովը։

Ռուս պաշտոնյան նշել է, որ մոտ օրերս համապատասխան նյութեր կհրապարակվեն և հավելել, որ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում շուրջ 300 կենսաբանական լաբորատորիա ունի, որոնց առնչությամբ ՌԴ-ն նոր փաստական ապացույցներ կներկայացնի։