Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինային


Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինային
Մարտ 12 12:06 2022

Ադրբեջանի կառավարությունը հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խմբաքանակի մեջ մտնում են սննդամթերքներ, դեղամիջոցներ: Ընդհանուր առմամբ 380 տոննա քաշով օգնությունը Կիև է ուղարկվել Silkway ավիաընկերության բեռնատար ինքնաթիռով: