ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի կնոջ և երեխաների նկատմամբ


ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի կնոջ և երեխաների նկատմամբ
Մարտ 11 23:59 2022

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և երեխաների նկատմամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

 

 

 

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 12 պատգամավորների նկատմամբ, ովքեր ջանքեր են գործադրել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ», - ասել է Պրայսը: