«Ուկրաինայի իշխանությունները պետք է դիմեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդունեն պարտությունը». Այս մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել «դադարեցնել իրենց խաբած բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել»։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ իր սանձազերծած արկածախնդրությունը ոչ մի կերպ ձեռնտու չէ ուկրաինացի ժողովրդին։ Կապվեք Ռուսաստանի նախագահի հետ, ընդունեք պարտությունը: Սա կլինի լավագույն և ամենաճիշտ որոշումը, որը կպաշտպանի ուկրաինացի ժողովրդին»,- գրել է Կադիրովը։










