Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ Անթալիայում. Հիքմեթ Հաջիև


Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ Անթալիայում. Հիքմեթ Հաջիև
Մարտ 11 21:37 2022

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Եթե Հայաստանը համաձայնի դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման՝ ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում», - ասել է նա APA-ին:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը գտնվում է Անթալիայում՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: