Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ եղբայրական Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները կշարունակեն զարգանալ, որն էլ, իբր, տարածաշրջանում խաղաղության համար հիմք կդառնա։ Այդ մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը։
Դեմիրը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը հետզհետե խորանալու է հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում։
«Այդ համագործակցությունը, ինչպես որ պլանավորված էր, կշարունակվի։Մենք պարտավոր ենք անընդհատ նոր քայլեր անել և մենք դա կանենք»,-ընդգծել է թուրք պաշտոնյան։










