Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 386 պատգամավորների նկատմամբ


Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 386 պատգամավորների նկատմամբ
Մարտ 11 16:12 2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 386 պատգամավորների նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանն աջակցելու համար։ Այս մասին հաղորդվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում։ «Նոր պատժամիջոցներով արգելվում է պատգամավորների մուտքը Բրիտանիա, ինչպես նաև բիզնես գործունեություն ծավալելը»,- նշված է տեքստում: