Դոնեցկի զինված ուժերը քաղաք են ազատագրել.ՌԴ ՊՆ


Դոնեցկի զինված ուժերը քաղաք են ազատագրել.ՌԴ ՊՆ
Մարտ 11 11:12 2022

Դոնեցկի զինված ուժերն ազատագրել են Վոլնովախա քաղաքը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մի խումբ զորքեր ազատագրել են Վոլնովախա քաղաքը, վերահսկողության տակ են վերցվել նաև Օլգինկա, Վելիկո-Անադոլ, Զելենի Գայ բնակավայրերը, առաջխաղացումը կազմել է մինչև 6 կմ»,- ասել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ Դոնեցկի ոստիկանական ստորաբաժանումները շարունակել են խստացնել շրջափակումը Մարիուպոլում։ Արևելյան, հյուսիսային և արևմտյան ուղղություններից ընդհանուր առաջխաղացումը կազմել է մինչև 800 մ.

«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հարձակողական գործողությունները, առաջ են անցել 17 կմ»,-ասել է Կոնաշենկովը։