Ինտերպոլը Ռուսաստանի վերաբերյալ որոշում է կայացրել


Ինտերպոլը Ռուսաստանի վերաբերյալ որոշում է կայացրել
Մարտ 11 09:50 2022

 Ինտերպոլը Ռուսաստանին չի հեռացնի կազմակերպությունից: «Ինտերպոլը պետք է աջակցի ոստիկանության ծառայությունների միջև համագործակցությանը և կապի ուղիները բաց պահի կազմակերպության կանոնադրական դրույթներին համապատասխան: Ինտերպոլի մանդատը չի ներառում պատժամիջոցների կամ պատժիչ միջոցների կիրառումը, ինչպես նաև անդամակցության կասեցումը կամ կազմակերպության կազմից որևէ երկրի հեռացումը»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ «այսուհետ Ինտերպոլի մոսկովյան բյուրոն չի կարող ուղղակիորեն հարցում անել մասնակից երկրներին»։ «Նրա հարցումները պետք է ներկայացվեն Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն՝ ստուգելու դրանց համապատասխանությունը կազմակերպության կանոններին»,- ասվում է հաղորդագրությունում։