Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ հայտնվել է սկանդալային իրավիճակում: Այս մասին գրում է Bernabeu Digital-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նեապոլի հյուրանոցներից մեկում: «Նապոլիի» եւ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվողը խմելիս է եղել, երբ նկատել է ֆուտբոլային մի երկրպագուի: Մարադոնային թվացել է, թե դա Թուրինի «Յուվենտուսի» երկրպագու է, թեև նա տվել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» անունը:
«Եթե դու «Յուվենտուսի» երկրպագու ես, ապա վազն արի»,- ասել է Մարադոնան՝ նաև անպատվելով երկրպագուի մորը:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնային օրեր առաջ շնորհվել էր Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում:










