|
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել են 100 միլիարդ դոլարի ակտիվներ՝ ճանապարհներ, կամուրջներ, հիվանդանոցներ և տարբեր սարքավորումներ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։ «Ըստ մեր գրասենյակում ունեցած ամենանախնական գնահատականների՝ մենք արդեն կորցրել ենք ոչնչացված ակտիվներ՝ դրանց գնահատականը կազմում է մոտավորապես 100 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սրանք շատ կոպիտ գնահատականներ են այն ամենի, ինչ մենք արդեն կորցրել ենք»,- ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդականը։ Ուստենկոն հիշեցրել է, որ Ուկրաինան հարուստ երկիր չէ: Նաև մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են թանկարժեք բժշկական սարքավորումներ, որոնք նախատեսված էին ծանր հիվանդների բուժման համար։ |










