Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միևնույն է, այսպես թե այնպես կկիրառվեին արևմտյան երկրների կողմից


Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միևնույն է, այսպես թե այնպես կկիրառվեին արևմտյան երկրների կողմից
Մարտ 10 20:36 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միևնույն է, կկիրառվեին արևմտյան երկրների կողմից։

«Բնավ չեմ կասկածում, որ այդ պատժամիջոցները, միեւնույն է, կկիրառվեին այսպես թե այնպես, ինչպես դրանք կիրառվել են երկար-երկար տարիներ», — ասել է պետության ղեկավարը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, մեկնաբանելով հակառուսական պատժամիջոցները Ուկրաինայի իրադրության պատճառով, հայտարարել էր, որ դրանք չեն օգնում լուծել խնդիրները, այլ կարող են միայն նորերն առաջ բերել: