Զելենսկին հանձնարարել է ավերված քաղաքների վերականգնմանն ուղղված ծրագրեր պատրաստել


Զելենսկին հանձնարարել է ավերված քաղաքների վերականգնմանն ուղղված ծրագրեր պատրաստել
Մարտ 10 17:23 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով: «Պատերազմից հետո, մեր հաղթանակից հետո, մենք կվերակառուցենք այն ամենը, ինչ ավերված է: Յուրաքանչյուր ավերված քաղաքի վերակառուցման համար կստեղծվի պետական ​​հատուկ ծրագիր: Ես արդեն հանձնարարել եմ կառավարությանը սկսել աշխատանքները: Չերնիգովը, Սումին, Ժիտոմիրը, Իզյումը, Մարիուպոլը ռուսական ներխուժման հետքը չեն տեսնի. յուրաքանչյուր քաղաքի համար կաշխատեն լավագույն ճարտարապետներն ու ընկերությունները»,- ասել է նա: