Կուլեբան ու Լավրովը համաձայնության չեն եկել


Կուլեբան ու Լավրովը համաձայնության չեն եկել
Մարտ 10 14:59 2022

Անթալիայում ավարտվել են Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դմիտրի Կուլեբայի ու Սերգեյ Լավրովի բանակցությունները։ Կուլեբան հայտարարել է, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվել հրադադարի շուրջ, փոխանցում է Униан-ը: Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ իր երկիրը «չի կարող դադարեցնել պատերազմը, եթե ագրեսորը չի ուզում դա անել». «Այսօր ես լսել եմ, որ հրադադարը հնարավոր է, եթե Ուկրաինան կատարի Պուտինի պահանջները: Բայց Ուկրաինան չի հանձնվում: Մենք դիվանագիտական ​​լուծումներ ենք փնտրելու ու քանի դեռ չենք գտել, պաշտպանելու ենք մարդկանց՝ ռուսական ագրեսիայից»,- ասել է նա։

Կուլեբան հավելել է, որ «պատրաստ է շարունակել բանակցությունները Լավրովի հետ, եթե ռուսական կողմը պատրաստ լինի լուրջ և առարկայական զրույցի»: