«Շերեմետևո» օդանավակայանը փակել է D մասնաշենքը


«Շերեմետևո» օդանավակայանը փակել է D մասնաշենքը
Մարտ 10 14:00 2022

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը, արդյունաբերության մոլորտում տիրող իրավիճակի ֆոնին, ժամանակավորապես փակում է D տերմինալը, իսկ B և C տերմինալները կշարունակեն գործել, РИА Новости-ին հայտնել է ռուսական ավիաընկերություններից մեկի աղբյուրը։
Թե որքան ժամանակ տերմինալը փակ կլինի, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել։