Adidas-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում


Adidas-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Մարտ 10 00:00 2022

Adidas-ը ժամանակավորապես դադարեցնում է իր կայքի և հավելվածի աշխատանքը Ռուսաստանում, իսկ մանրածախ խանութները կփակվեն մարտի 14-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Ընկերությունն ընդգծել է, որ մարտի 9-ից կայքը և հավելվածը կդադարեցվեն մինչև հետագա ծանուցում։ Adidas-ի մանրածախ խանութները բաց կլինեն մինչև 2022 թվականի մարտի 13-ը։

 

 

Ընկերությունը հավելել է, որ օգտատերերը կարող են ապրանքը դիտել կայքում և հավելվածում, սակայն պատվերի տեղադրման հնարավորությունն այս պահին հասանելի չէ։