Կիևը Բեռլինին խնդրել է օգնել Զելենսկու և Պուտինի հանդիպման կազմակերպմանը


Կիևը Բեռլինին խնդրել է օգնել Զելենսկու և Պուտինի հանդիպման կազմակերպմանը
Մարտ 9 20:23 2022

Ուկրաինան դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլի օգնությանը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման համար։ Այս մասին գերմանական Tagesschau հեռուստահաղորդման եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Միակ լուրջ բանակցությունները, որ կարելի է վարել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով։ Իմ նախագահը պատրաստ է դրան: Նման հանդիպում կազմակերպելու հարցում մեզ պետք է օգնեն միջազգային գործընկերները»,- ասել է նա։

 

 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ Կիևը պատրաստ է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը և պատրաստ է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը՝ անվտանգության երաշխիքների