Որբերին Դոնբասից Ռուսաստան տեղափոխելու նպատակով կկատարվեն օրենսդրության փոփոխություններ


Որբերին Դոնբասից Ռուսաստան տեղափոխելու նպատակով կկատարվեն օրենսդրության փոփոխություններ
Մարտ 9 18:18 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Դոնբասից որբերին երկրում տեղավորելու մասին։ Նա նշել է, որ դա պետք է տեղի ունենա անկախ նրանից անչափահասները Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, թե ոչ։

Վլադիմիր Պուտինը խնդրեց երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մարիա Լվովա-Բելովային առաջարկներ ներկայացնել որբերի տեղավորման վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու համար։ 
Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս իրավիճակում առաջին հերթին պետք է մտածել երեխաների շահերի մասին։

Նախագահը վստահ է, որ Պետդումայի պատգամավորները կաջակցեն համապատասխան փոփոխություններին։