ԱՄՆ-ն իրականում տնտեսական պատերազմ է մղում Ռուսաստանի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ԱՄՆ-ը, անկասկած, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և իրենք են այդ պատերազմը վարում, այո՛, դե ֆակտո այդպես է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ի պատասխան հարցին, թե ինչ հնարավորություններ ունի Մոսկվան այս պատերազմում չպարտվելու համար, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհը ներգրավել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման մեջ, Պեսկովն ասել է, որ պետք է «անել այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին»։










