«Մենք կխփենք ռուս զինվորականներին իրենց սեփական զենքով»․ Զելենսկի


«Մենք կխփենք ռուս զինվորականներին իրենց սեփական զենքով»․ Զելենսկի
Մարտ 9 15:37 2022

Հերթական տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամփոփել է երկշաբաթյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից «սպառնալիքի մասշտաբները» «առավելագույնն են»։ «Բայց մեր արձագանքի մասշտաբները ևս առավելագույնն են»,- ասել է նա։ Ուկրաինայի զինված ուժերը և տարածքային պաշտպանությունը ռուսների հաշվին համալրում են զենքի, զինամթերքի և տեխնիկայի պաշարները։

«Ի՞նչը կարող է ավելի նվաստացուցիչ լինել օկուպանտի համար», - ասում է Զելենսկին: «Մենք նրանց կխփենք իրենց սեփական զենքերով»:

Ուկրաինայի նախագահը ռուս զինվորականներին ռուսերենով կոչ է արել վերադառնալ իրենց հայրենիք։ «Այստեղ ձեզ ոչինչ չի սպասվում, բացի գերի ընկնելուց ու զոհվելուց», - ասել է նա։

 
«Մենք կխփենք ռուս զինվորականներին իրենց սեփական զենքով»․ Զելենսկի