|
Չեռնոբիլի ատոմակայանում իրավիճակի վերահսկողությունն այժմ համատեղ իրականացնում են ռուս զինվորականները, ուկրաինացի մասնագետները և ազգային գվարդիան։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Զախարովան ընդգծել է, որ ուկրաինական կողմի հայտարարությունները Չեռնոբիլի ատոմակայանում ռադիացիայի մակարդակի ենթադրյալ քսանապատիկ բարձրացման մասին չեն համապատասխանում իրականությանը։ |










