«Պուտինին չի հաջողվի հաղթել». Բայդեն


«Պուտինին չի հաջողվի հաղթել». Բայդեն
Մարտ 8 21:50 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Ուկրաինան։ Ամերիկացի առաջնորդը գովաբանել է ուկրաինացիների խիզախությունը և ընդգծել, որ նրանք «ոգեշնչում են ողջ աշխարհին»։ «Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային: Ուկրաինան երբեք չի գրավվի Պուտինի կողմից, նա կարող է գրավել մեկ քաղաք, բայց չի կարող գրավել ամբողջ երկիրը»,- վստահ է ԱՄՆ նախագահը։