Բրիտանիայում Զելենսկիին չեն հավատում


Բրիտանիայում Զելենսկիին չեն հավատում
Մարտ 8 15:48 2022

Բրիտանական Daily Mail թերթի ընթերցողները կասկածի տակ են դրել Վլադիմիր Զելենսկու գտնվելու վայրի մասին տեղեկատվության ճշգրտությունը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահը նոր ուղերձ էր հղել, որում նշել է, որ ինքը և իր թիմը Կիևում են։
«Որևէ մեկը հավատու՞մ է այս կատակերգուին»: «Նա խաբեբա քաղաքական գործիչ է, ինչպես բոլորը»։ «Իհարկե նա Կիևում չէ»։ «Ի՜նչ եսակենտրոնություն և ինքնագովազդում։  Նրան անգամ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում շուրջը»։ «Ես հասկանում եմ, որ նա փորձում է խիզախ լինել, բայց նա, թերևս, ծաղրածու է»։ «Ես վստահ չեմ, որ նա Կիևում է: Կարծում եմ, որ նա Վարշավայում է»,֊գրել են օգտատերերը։