Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքի եթերում ասել է, որ «սառել է» երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
«Ես կորցրեցի հետաքրքրությունն այս հարցի նկատմամբ, երբ հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային. դաշինքը զգուշանում է Ռուսաստանի հետ հակասություններից և առճակատումից»,- ասել է նա, փոխանցում է РИА Новости-ն:










