|
Կոսմետիկայի ամերիկյան արտադրող Estée Lauder-ը հայտարարել է Ռուսաստանում առևտրային գործունեությունը դադարեցնելու մասին: «Որոշել ենք փակել մեր բոլոր խանութները ՌԴ-ում և դադարեցնել առաքումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերությանն են պատկանում Clinique-ն, MAC Cosmetics-ը, Tom Ford Beauty-ն, DKNY Fragrances-ը, Jo Malone London-ը, Tommy Hilfiger Toiletries-ը և այլ ապրանքանիշեր։ |










