Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը չեն մասնակցի ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները. Պուտին


Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը չեն մասնակցի ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները. Պուտին
Մարտ 8 10:40 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ո՛չ ժամկետային զինծառայողները, ո՛չ պահեստազորը ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը.

«Ուզում եմ ընդգծել, որ ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորները չեն մասնակցում և չեն մասնակցելու մարտական գործողություններին, պահեստազորից լրացուցիչ զորակոչ չի լինի։ Հանձնարարված խնդիրները լուծում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ղեկավարն ասել է մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված իր տեսաուղերձում,

Պուտինը վստահություն է հայտնել, որ «նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»։

Պուտինը դիմել է ռուս այն զինվորների և սպաների մայրերին, կանանց, քույրերին, հարսնացուներին և ընկերուհիներին, «որոնք այժմ մարտում են՝ պաշտպանելով Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ժամանակ».

«Ես հասկանում եմ, թե ինչպես եք անհանգստանում ձեր սիրելիների համար, դուք կարող եք հպարտանալ նրանցով, ինչպես ամբողջ երկիրն է ձեզ հետ միասին հպարտանում և անհանգստանում նրանց համար», - ընդգծել է ՌԴ ղեկավարը: