Ուկրաինական զորքերը ռուսական ևս մեկ ուղղաթիռ են խոցել Կիևի ջրամբարի վրա՝ Վիշգորոդում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարությունը։
Առավոտյան Գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են հարձակվել Վիշգորոդի վրա։ Կիևի ջրամբարի մոտ գտնվող քաղաքում կան հիդրոէլեկտրակայաններ և պոմպային պահեստային էլեկտրակայաններ։
Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին ռուսական 68 խոցված ուղղաթիռների մասին։










