Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիա եկող ուկրաինացիների թիվն անցել է 20 հազարը


Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիա եկող ուկրաինացիների թիվն անցել է 20 հազարը
Մարտ 7 15:46 2022

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երրորդ երկրներից Թուրքիա եկող ուկրաինացիների թիվն արդեն գերազանցել է 20 հազարը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախարար Սոյլուն, Տրապիզոնի Յունուս Էմրե մշակութային կենտրոնում տեղի ունեցած մի հանդիպման ընթացքում անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողություններին, նշել է, որ Սև ծովի մյուս ափին տեղի է ունենում պատերազմ, որը երբեք աշխարհը չէր սպասում։

Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում գաղութատիրական ըմբռնման մեջ էվոլյուցիա է տեղի ունեցել, և աշխարհը բաժանվել է Արևելքի և Արևմուտքի: Արևելքն ընկալվել է որպես շահագործվող տարածք:

Սոյլուն Եվրոպան նմանեցրել է ԱՄՆ-ի «վագոնի» հետ, որն ի վիճակի չէ ինքնուրույն քայլեր կատարել: