Թուրքիայում ձեթի ճգնաժամ է.Խանութներում խուճապ է


Թուրքիայում ձեթի ճգնաժամ է.Խանութներում խուճապ է
Մարտ 7 15:00 2022

Սոցցանցերում տարածվող տեսանյութերը փաստում են այն մասին, որ Թուրքիայում ձեթի ճգնաժամ է սկսվում։ 

Խանութներում արևածաղկի ձեթի գները կտրուկ բարձրացել են և արագ տեմպերով դրանք անհետանում են ցուցափեղկերից։ Խանութներում խուճապ է առաջացել։ 

Թուրքիայում բուսայուղը ամենաշատ սպառվող ապրանքներից է և դրա ներմուծման մեծ մասը կատարվում է Ուկրաինայից և Ռուսաստանից։ 

Փորձագետները կարծում են, որ Թուրքիայում ձեթի ներկայիս պաշարները կարող են բավականացնել ընդամենը 1-1,5 ամիս։

Նշվում է նաև, որ արևածաղկի ձեթը, որը երեկ արժեր 100 լիրա, հասել է 190-ի։