ԵԱՀԿ առաքելությունը վերջնականապես լքում է Ուկրաինան


ԵԱՀԿ առաքելությունը վերջնականապես լքում է Ուկրաինան
Մարտ 7 14:42 2022

ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր աշխատակիցները լքում են Ուկրաինայի տարածքը, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Առաքելության բոլոր միջազգային անդամների ժամանակավոր տարհանման գործընթացը գրեթե ավարտված է: Վերջին խումբը՝ առաքելության ղեկավարը և բարձրագույն ղեկավարությունը, այժմ կլքի Ուկրաինան»,- ասվում է BBC-ի ռուսական ծառայության հաղորդագրության մեջ: