|
Հարավային Կորեայի իշխանությունները խստացրել են Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները՝ արգելելով գործարքները ՌԴ Կենտրոնական բանկի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։ Սեուլը որոշել է միանալ Ռուսաստանի Բանկի դեմ պատժամիջոցներին։ Ավելի վաղ Սեուլը դադարեցրել էր ռուսական յոթ բանկերի հետ հաշվարկները և աջակցել դրանցից մի քանիսի անջատումը SWIFT-ից |










