ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննարկում են ՌԴ-ից վառելիքի ներկրման արգելքի հարցը


ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննարկում են ՌԴ-ից վառելիքի ներկրման արգելքի հարցը
Մարտ 7 13:42 2022

Եվրոպայում գազի գինը երկուշաբթի սրընթաց աճ է արձանագրել՝ հասնելով մինչև 3600 դոլար` հազար խորանարդ մետրի համար։ Ընդ որում, գազը երեկ արժեցել է 2400 դոլարից էլ պակաս. գրում է korrespondent.net-ը։ 

Գազը թանկանում է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ռուսական էներգակիրների ներկրման արգելքի հնարավորության շուրջ քննարկումների ֆոնին։

Դրա պատճառով նավթը նույնպես թանկանում է։ Այսօր դրա գինը գերազանցել է մեկ բարելի համար 139 դոլարը. սա ամենաբարձրը 2008 թվականից ի վեր։