Գիշերը շատ ուժգին պայթյուններ են հնչել քաղաքում. ինչ իրավիճակ է Խարկովում


Գիշերը շատ ուժգին պայթյուններ են հնչել քաղաքում. ինչ իրավիճակ է Խարկովում
Մարտ 7 13:30 2022

Երեկ գիշերը շատ ուժգին պայթյուններ են հնչել քաղաքում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր դեռևս լուռ է. «Մարդկանց հոսքը այսօր նույնպես շարունակվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ Խարկովում հայերի շրջանում նոր վիրավորների մասին տեղեկություն չունեն: