Facebook-ը հայկական տիրույթը ճանաչում է ՌԴ ծածկույթ՝ արգելելով գովազդ տեղադրել


Facebook-ը հայկական տիրույթը ճանաչում է ՌԴ ծածկույթ՝ արգելելով գովազդ տեղադրել
Մարտ 7 13:24 2022

 

Երկու օր՝ Facebook-ի հայկական տիրույթում խնդիրներ կան գովազդի տեղադրման հետ կապված: Այսօր Facebook-ը ծանուցել է հայաստանյան օգտատերերին, որոնց գովազդի աուդիտորիան միայն ՀՀ է ընտրված եղել, թե հայկական տիրույթը ճանաչում է ՌԴ ծածկույթ՝ ժամանակավորապես արգելելով գովազդ տեղադրել:

Հիշեցնենք, որ շաբաթ օրվանից Ռուսաստանի տարածքում արգելափակվել է Facebook սոցցանցը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: