Վարշավայում բռնագրավվում է ռուսական պատկանելությամբ գույքը


Վարշավայում բռնագրավվում է ռուսական պատկանելությամբ գույքը
Մարտ 7 12:42 2022

Վարշավայի քաղաքապետը մտադիր է բռնագրավել Ռուսաստանին պատկանող բնակելի համալիրը։
Ռաֆալ Տշասկովսկու խոսքով՝ համալիրում կտեղավորվեն Ուկրաինայից փախստականներ։

Նա հայտարարել է Վարշավայի իշխանությունների մտադրության մասին՝ բռնագրավել Սոբյեսկի փողոցում գտնվող բնակելի համալիրը, որը կառուցվել է անցյալ դարի 70-ականներին Խորհրդային Միության կողմից և հետագայում փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության սեփականությանը։ Այս մասին մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Վարշավան ցանկանում է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության կողմից անօրինական կերպով զավթված անշարժ գույքը մայրաքաղաքի տարածքում»,- ասել է նա՝ հավելելով, որ Լեհաստանը կպահանջի նաև ռուսական այլ անշարժ գույքերի վերադարձ։