Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն ակտիվորեն աշխատում է տեղի հայ համայնքի հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Նրա հաղորդմամբ՝ բոլոր հնարավորությունները ստեղծված են, որպեսզի Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները ցանկության դեպքում արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից պետությունների միջոցով կարողանան վերադառնալ Հայաստան.
«Մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը հեշտ տեղի ունենա»,-վստահեցրեց Աղաջանայնը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ դեսպանությունը Կիևից տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը ռազմական գործողությունների ամենաակտիվ կետերից մեկն է։










