Ավիահարված է հասցվել Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքին


Ավիահարված է հասցվել Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքին
Մարտ 7 11:54 2022

Երեկ ուշ երկոյան ավիահարված է հասցվել Խարկով քաղաքում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության շենքին։ Ինչպես գրում  է ադրբեջանական APA գործակալությունը, ավիահարվածից շենքը ավերածություններ է կրել,  շարքից դուրս է եկել նաև հյուպատոսության աշխատակցին պատկանող մեքենան։

Հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել։