Փաշինյան-2․ Ուկրաինայի նախագահը հանձնվող քաղաքներին հերոսի կոչում է շնորհում


Փաշինյան-2․ Ուկրաինայի նախագահը հանձնվող քաղաքներին հերոսի կոչում է շնորհում
Մարտ 7 11:42 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հերոս քաղաքների կոչում է շնորհել ուկրաինական վեց քաղաքների։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Դրանք են Խարկովը, Չեռնիգովը, Մարիուպոլը, Խերսոնը, Գոստոմելը, Վոլնովախան։

Ուշագրավ է, որ Զելինսկին նման կոչումներ շնորհում է ոչ թե քաղաքների, որոնք դիմադրում են ռուսական զորքին ու մնում անառիկ, այլ հանձնվում են։ Մարիուպոլի իշխանությունները, օրինակ, հենց մարտի 6-ին տարհանեցին քաղաքացիներին։

Շատերն են պատերազմական իրավիճակում նմանություններ տեսնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Սա էլ նմանություններից մեկն է․ նա էլ կոչումներ, մեդալներ, այդ թվում՝ գեներալական կոչումներ էր տալիս չնայած ամեն օր հայկական զորքը նահանջում էր։

Աղբյուր՝ Yerevan.today