«TikTok»-ը դադարեցնում իր աշխատանքը Ռուսաստանի տարածքում


«TikTok»-ը դադարեցնում իր աշխատանքը Ռուսաստանի տարածքում
Մարտ 7 11:30 2022

«TikTok» սոցիալական ցանցը դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ հաշվի առնելով «ֆեյք լուրերի» մասին նոր օրենքը, որն ընդունվել է այդ երկրի իշխանությունների կողմից։ Այս մասին ասվում է կիրակի ուշ երեկոյան սոցիալական ցանցի տարածած հաղորդագրությունում։ 

«Հաշվի առնելով ֆեյք լուրերի մասին ռուսաստանյան նոր օրենքը, մենք չունենք այլ ընտրություն, քան դադարեցնել մեր ուղիղ եթերները և նոր լուրերի տեղադրումը մեր հարթակում այնքան ժամանակ, մինչև գնահատենք այդ օրենքի հետևանքները մեր անվտանգության համար», - ասված է հաղորդագրությունում։ 

Ավելի վաղ ռուսական պատկան մարմինները նամակ էին հղել «TikTok»-ի ղեկավարությանը՝ պահանջելով բացատրել լուրերի հեռացման պատճառները, որոնք հրապարակել էր «РИА Новости» գործակալությունը։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի  4-ին ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվությույն է սահմանվում ՌԴ Զինված ուժերի մասին կեղծ լուրեր տարածելու համար։ Ըստ ընդունված օրենքի, նմանատիպ  գործողությունների