Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երկուշաբթի առավոտյան օպերատիվ տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության մասին, գրում է korrespondent.net-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր առավոտից ռուսական զորքերը շարունակում են հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակավայրերին՝ օգտագործելով Բելառուսի օդանավակայանային ցանցը.
«Հակառակորդը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները, գնդակոծում են խաղաղ բնակչությանը, գերի են վերցնում կանանց և երեխաներին, զինամթերք են տեղադրում քաղաքների բնակելի թաղամասերում », - ասվում է Ուկրաինայի ԳՇ հայտարարության մեջ:
Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ ուկրաինական զորքերը պաշտպանական գործողություն են իրականացնում բոլոր ուղղություններով.
« Հակառակորդը շարունակում է կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ կրել և հանձնվել»,-ասվում է Ուկրաինայի ԳՇ հայտարարության մեջ:
Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ մարտի 6-ի տվյալներով՝ ռուսական զորքերը կորցրել են 285 տանկ, 48 ուղղաթիռ և 44 ինքնաթիռ։ Կիևի պնդմամբ՝ ռուս զինվորների զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը:










