Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով զրուցել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հետ։
«Մենք քննարկեցինք հնարավոր տիեզերական նախագծերը: Բայց դրա մասին կխոսենք արդեն պատերազմի ավարտից հետո»,- Ինստագրամի իր էջում գրել է Զելենսկին։
Նա Իլոն Մասկին պատերազմի ավարտից հետո Ուկրաինա է հրավիրել։
Համացանցում հրապարակվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են տեսակապով շփվում Զելենսկին ու Մասկը։










