Դոնցկի Գորլովկա քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերի կողմից քաղաքի շարունակվող գնդակոծության պատճառով մարտի 8-ից կանայք, երեխաներ և տարեց քաղաքացիներ կտեղափոխվեն Ռուսաստան, ասել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ Տարհանվածներին կտրամադրվեն սննդամթերք և հիգիենայի պարագաներ։










