Էրդողանը Պուտինին հրավիրել է «միասին ճանապարհ հարթելու դեպի խաղաղություն»


Էրդողանը Պուտինին հրավիրել է «միասին ճանապարհ հարթելու դեպի խաղաղություն»
Մարտ 6 18:45 2022

Թուրքիայի նախագահ Էրդողանը կիրակի օրն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է համատեղ աշխատել՝ Ուկրաինայում խաղաղության ճանապարհ հարթելու համար։

«Նախագահ Էրդողանն ասաց, որ հրատապ հրադադարը հնարավորություն կտա լուծելու հումանիտար խնդիրները տարածաշրջանում, ինչպես նաև քաղաքական լուծումներ փնտրելու համար: Նա կրկնեց իր կոչը՝ եկեք միասին ճանապարհ հարթենք խաղաղության համար»,- ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակում: