|
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եք սիրեք կամ ատեք ռուսին ու Ռուսաստանը, ուկրաինացուն ու Ուկրաինան, եթե հավասարակշիռ ու սթափ չեք կարող վերաբերվել, մեկ է՝ դրանից աշխարհում ոչինչ չի փոխվելու, բայց մի բան հաստատ պետք է ընկալել, որ Ուկրաինայում ՌԴ-ի պարտության կամ հետքայլի դեպքում աննկարագրելի վտանգի առաջ է կանգնելու Հայաստանը։ Սա, իմ կարծիքով, կարծում եմ թեորեմ չի, այլ աքսիոմ։ Ոչ միայն պետականություն կորցնելու վտանգ, այլ նաև՝ ֆիզիկական գոյության։ Ու աշխարհի այս նույն «մարդկային արդարությունը» կույր է լինելու, ինչպես կույր եղավ 2020 թվականին։ Մեկ գրամ անգամ կասկած չունեմ։ |
«Ուկրաինայում ՌԴ-ի պարտության կամ հետքայլի դեպքում աննկարագրելի վտանգի առաջ է կանգնելու Հայաստանը». Ա. Եղիազարյան
Աղբյուրը` Արթուր Եղիազարյան










