The Sun թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ բրիտանական SAS էլիտար հատուկ նշանակության ջոկատի դեսանտայինները եւ ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատայինները «պատրաստվում են Ուկրաինայի հերոս նախագահ Վլադիմիր Զելենսկու ռիսկային փրկությանը»:
Պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի ավելի քան 70 էլիտար զինվորներ միացել են Լիտվայում տեղակայված ամերիկյան 150 «ծովակատուներին»՝ գիշերային առաքելություն պատրաստելու համար:
Ավելի վաղ նախագահ Զելենսկին արդեն մերժել էր ԱՄՆ-ի փրկության առաջարկը՝ հայտարարելով. «ինձ զինամթերք է պետք, այլ ոչ թե տարահանում»:










