«Մենք դա չենք անի». Իլոն Մասկը հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները


«Մենք դա չենք անի». Իլոն Մասկը հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները
Մարտ 6 15:12 2022

Որոշ կառավարություններ Starlink-ին հորդորել են արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները: Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրել է Իլոն Մասկը՝ հավելելով, որ դրանցում Ուկրաինայի կառավարությունը չկա:

 

«Մենք դա չենք անի, եթե դա զենքի սպառնալիքի տակ չլինի»,- գրել է Մասկը և հավելել. «Կներեք, որ ազատ խոսքի աբսոլուտիստ եմ»:

 

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ շաբաթ օրը տեսակոնֆերանսի միջոցով զրուցել է Իլոն Մասկի հետ և շնորհակալություն հայտնել՝ Ուկրաինա ավելի շատ Starlink համակարգեր ուղարկելւ որոշման համար: