Չեխիայում մտադիր են ֆինանսական օգնություն տրամադրել ուկրաինացիներին


Չեխիայում մտադիր են ֆինանսական օգնություն տրամադրել ուկրաինացիներին
Մարտ 6 14:40 2022

Չեխիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինայից եկած փախստականներին ամսական 5 հազար կրոն (շուրջ 200 եվրո) ֆինանսական աջակցություն տրամադրել:

Բացի այդ, կառավարությունը մտադիր է ֆինանսական աջակցություն տրամադրել Չեխիայի այն բնակիչներին, ովքեր ապահովում են փախստականներին կեցության վայրով: Հավելենք, որ  Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Չեխիայում հաստատվել է շուրջ 40 հազար փախստական ուկրաինական կողմից: