«Եթե մշտապես հասկանանք, որ ունենք այն, ինչ ունեք եւ պիտի դա բարելավենք չենք համեմատվի երբեք»․ Տաթեւ Սարգսյան


«Եթե մշտապես հասկանանք, որ ունենք այն, ինչ ունեք եւ պիտի դա բարելավենք չենք համեմատվի երբեք»․ Տաթեւ Սարգսյան
Մարտ 6 12:57 2022

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

275127324_691589511845649_8089293367943589790_n(1).jpg (192 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ հանդերձանք․ մեջքի հատվածում հետաքրքիր բացվածքով տոպ, կաշվե կիսաշրջազգեստ, բաց երանգի բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված ու արտահայտիչ շպարով է։

«Տարբեր ենք բոլորս, իմը ձերը չէ, ձերն իմը չի լինի երբեք,

ոչ եռանդը, ոչ սայթակումները, ոչ հաջողությունը, ոչ բնավորությունը,

դու այն տեղում ես՝ ուր քեզ բերել է քո էներգիան, փորձը, սկզբունքը, բնավորությունը,

եթե մշտապես հասկանանք, որ ունենք այն՝ ինչ ունեք և պիտի դա բարելավենք

չենք համեմատվի երբեք», - մակագրել է դերասանուհին։

274784715_7098222356886836_7934992366296142299_n(1).jpg (90 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ուսերը բաց, սպիտակ գույնի բլուզ էր կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր վզնոցը։

«Ոչինչ քեզնից չունեմ,

եղածը կոտրել եմ,

քո մասին չեմ հիշում,

վերադարձիդ չեմ սպասում, ե՞րբ ես գալու», - գրել է Տաթեւը։ Իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ ուղղել նրան․ «Գեղեցկության մարմնացում»։